3229 դիտում
11:47 01-11-2017
Միջազգային հարթակում ԱՄՆ-ի որդեգրած ուղղությունը բացահայտ էգոիստական է. ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան ռուս-ամերիկյան հարաբերությունները լավացնելու ուղղությամբ Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող որևէ քայլ չի տեսնում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Tass-ը։
«Մինչ հիմա մենք, բացի անորոշ ազդանշաններից, այլ բան չենք տեսնում։ Տեղի է ունենում միայն այնպիսի գործողությունների շարք, որն ուղղակի անընդունելի է մեզ համար և այդ գործողություններն ավելի են մեզ փակուղու մեջ գցում՝ ստեղծելով մշտական ճգնաժամի մթնոլորտ»,-ընդգծել է Ռյաբկովը։
Վերջինիս խոսքով՝ դրա ողջ պատասխանատվությունը միայն ամերիկյան կողմի վրա է։
Հավելել է, որ Մոսկվան կփորձի Վաշինգտոնին վերադարձնել իրականություն և ցույց տալ, որ ամերիկյան պատժամիջոցներից տուժում են հենց իրենք՝ ամերիկացիները։
Նմանատիպ նյութեր
3251 դիտում
09:36 27-08-2020
ՀՀ վարչապետի աջակից որոշ անձինք և քաղաքական ուժեր բացահայտ դժգոհ են կառավարության որդեգրած լուծումներից. «Փաստ»
Այս բաժնից
493 դիտում
20:16 06-05-2024
Քուվեյթի էմիրն առաջին պաշտոնական այցը կկատարի Թուրքիա
751 դիտում
19:12 06-05-2024
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
475 դիտում
13:16 06-05-2024
Պուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքների