211652_close_icon
views-count3245 դիտում article-date 09:36 27-08-2020

ՀՀ վարչապետի աջակից որոշ անձինք և քաղաքական ուժեր բացահայտ դժգոհ են կառավարության որդեգրած լուծումներից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սատելիտ և աջակից (գոնե մինչև վերջերս) որոշ անձինք և քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀԱԿ-ը, բացահայտ դժգոհ են դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններից և կառավարության որդեգրած լուծումներից։ Նրանք համոզված են, որ Փաշինյանի կողմից իրականացվող կարգավորումները «կիսաքայլեր» են, որոնք փաստացի որևէ շոշափելի արդյունքի չեն հանգեցնելու։ Ի դեպ, այդ մասին, մեր ստացած տեղեկությունների համաձայն, նշյալ ուժերից մեկի կարկառուն որոշ ներկայացուցիչներ տարբեր տեղեր իրենց դժգոհությունն են հայտնում: Հիմնական քննադատության մեխը կապված է հետևյալ մտքի հետ, թե «ներկա փուլում ՍԴ դատավոր նշանակելը դատարկ և անիմաստ ժամավաճառություն է»։ Այս թեման բավականին կոշտ արձագանքներ է ստանում նաև հրապարակային դաշտում: Ընդ որում, ՍԴ անդամի նոր թեկնածուների դեմ կատեգորիկ բացասական կարծիքներ ու ամենատարբեր մեղադրանքներով համեմված քննադատություն են հնչեցնում այն ուժերն ու քաղաքական կառույցները, որոնք քարոզում են Գերագույն դատարանի անհրաժեշտության մասին։ Այս հանրույթի ներկայացուցիչները վերջին երկու-երեք օրերի ընթացքում կառավարության կողմից ներկայացված թեկնածուների նկատմամբ բացահայտ հակաքարոզ են իրականացնում՝ ամեն կերպ ապացուցելով, որ նրանք այս կամ այն կերպ ասոցացվում են «քրեաօլիգարխիկ համակարգի հետ» և չեն կարող լինել ՍԴ լիիրավ ու լեգիտիմ անդամ։ Ի դեպ, նրանք «ձեռքի հետ» նշանառության տակ են առել նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին»։ Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր