ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը փոշմանել է, որ տեղափոխվել է Ֆրանսիա:
Ֆուտբոլիստին դուր չի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատաոճը, բացի այդ, նա ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել Փարիզի կյանքին:
Ընդ որում, Նեյմարը կարոտում է Բարսելոնան ու կատալոնական ակումբը, պարբերաբար շփվում է իր նախկին ակումբակիցներ Լիոնել Մեսիի ու Լուիս Սուարեսի հետ:
Մասնավորապես, նախօրեին Նեյմարը հյուր էր գնացել Մեսիին ու Սուարեսին, որոնց հետ համատեղ հանդիպման լուսանկար է տեղադրել Ինստագրամի իր [url=https://www.instagram.com/p/Ba1cVpbDnU4/]էջում[/url]: