«Բարսելոնայի» տնօրեն Խավյեր Բորդասը կարծիք է հայտնել, որ թիմի նախկին հարձակվող Նեյմարը փոշմանել է, որ նախորդ ամռանը որոշեց տեղափոխվել ՊՍԺ:
«Նեյմարը կարող է տեղափոխվել, որտեղ ցանկանում է: Անձամբ ես չէի ցանկանա, որ նա տեղափոխվեր «Ռեալ»:
Դատելով ամեն ինչից, Նեյմարին դուր չի գալիս ՊՍԺ-ում: Մենք այդպես ենք հասկանում: «Բարսելոնայում» նրա մոտ ամեն ինչ հրաշալի էր գնում, ու հիմա նա փոշմանում է, որ հեռացել է», ասել է Բորդասը: