211652_close_icon
views-count9644 դիտում article-date 09:57 28-10-2017

2018-ին պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կկրճատվի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը 2018թ. նախատեսում է պետական համակարգից մոտ 5560 աշխատակից կամ աշխատատեղ կրճատել: Դա կազմում է ընդհանուր աշխատողների մոտ 4 տոկոսը: 2017թ. պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 հազար 113 մարդ, 2018թ. նրանց թիվը կկազմի 138 հազար 549 հոգի: Իսկ այդ կրճատման արդյունքում կառավարությունը տնտեսելու է մոտ 3 մլրդ դրամ: Այս ցուցանիշն արտացոլված է 2018թ. բյուջեի նախագծի փաստաթղթերում: Ընդ որում՝ կրճատումներ են լինելու պետական համակարգի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ ամենամեծ թվով աշխատատեղերի կրճատում կառավարությունը նախատեսում է կրթության ոլորտում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր