Հոկտեմբերի 16-22-ը Երևանի քաղաքապետարանը «թեժ գծերով» ստացել է 170 հեռախոսազանգ
Հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 170 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 153-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 17 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 75 հեռախոսազանգ, որոնցից 65-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: