Դեկտեմբերի 12-18-ը Երևանի քաղաքապետարանի «թեժ գծերով» ստացվել է 240 հեռախոսազանգ
Դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 240 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 219-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 69-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]