Միչիգանի համալսարանում հնարավոր է մասնագիտանալ մարիխուանայի ուղղվածությամբ. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումն օրինական է: Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջին բարձրագույն կրթական հաստատությունն է, որտեղ հնարավոր կլինի մասնագիտանալ մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ:
Բակալավրի կոչում ստանալ ցանկացողները պետք է նաև ընտրեն մեկ այլ մասնագիտություն, իսկ նշված ոլորտի բոլոր առարկաներն արդեն ներառված են հիմնական համալսարանական դասընթացների ցանկում:
Նշենք որ, ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությամբ՝ մարիխուանայի պահպանումն ու օգտագործումն արգելված է, սակայն Միչիգան նահանգի օրենքներով մարիխուանայի բժշկական նպատակներով օգտագործումը ներկայում թույլատրելի է:
Նահանգի բնակչության մեծ մասը կողմնակից են մարիխուանայի օրինականացմանն ու աջակցում են այս խնդրի դաշնային օրենսդրությամբ կարգավորմանն ուղղված լոբիստական տարբեր նախաձեռնություններին և դրամահավաքներին:
Մարիխուանայի իրացումը շահութաբեր բիզնես է համարվում այստեղ, իսկ Միչիգանի համալսարանի Քիմիայի ամբիոնի տնօրեն Մարկ Պաուլսենի խոսքերով, մարիխուանայի աճեցման, իրավունքի, ֆինանսների և մարքեթինգի ուղղվածությամբ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողների թիվը ուսանողների շրջանում բավականին մեծ է:
Արդեն մեծ թվով ուսանողներ են հերթագրվել, ասում է Պաուլենսը՝ ավելացնելով, որ առաջիկա 12 ամիսներին նրանց թիվը կավելանա:
Փորձագետները կարծում են, որ տվյալ ոլորտում ուսում ստացած շրջանավարտները հետո անգործ չեն մնա՝ հաշվի առնելով, մարիխուանան օրինականացրած ԱՄՆ-ի 8 նահանգներում առկա արհեստավարժ մասնագետների կարիքը:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4086208.html]«Ամերիկայի ձայն»[/url]: