7335 դիտում
14:28 25-10-2017
Խաչատրյանի փառատոն. կայացավ «Հովերի» իգական կազմի առաջին բեմելը
Հոկտեմբերի 24-ին կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգն էր։
Խաչատրյանական փառատոնն իր ծրագրերով ամեն անգամ նոր հնարավորություններ է տալիս նոր ստեղծագործ արարումների։ Նման մի օրինակ էր նաև հոկտեմբերի 24-ի երեկոն։ Այսպիսի «Հովեր» հանդիսատեսն ունկնդրում էր առաջին անգամ. համերգի առաջին մասում առաջին անգամ ինքնուրույն ծրագրով հանդես եկավ «Հովերի» իգական կազմը՝ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ։ Հնչեցին հայկական և արևմտաեվրոպական հեղինակների՝ իգական երգչախմբի համար գրված խմբերգեր։ Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ երգչախմբի ամբողջ կազմը։
«Հովերի» գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Նարինե Ոսկանյանն իր շատ գովելի ուսանողներից և «Հովեր» երգչախմբի սյուներից է։ «Ես ուրախ եմ, որ իմ ուսանողներն առանձին իրենց գործունեությունն են ծավալում, ինքնուրույնանում են, դա կարևոր է նաև մեր խմբավարական ամբիոնի համար՚,- նշեց Սոնա Հովհաննիսյանը։ Նա «Հովերը» հիմնադրել է 1992թ.: Խոսելով 25-ամյակը նշող իր հարազատ երգչախմբի մասին՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ այն իր համար կենսագրություն է, ապրելակերպ. «Ես երբեք առանձին հանդես չեմ գալիս սեփական կենսագրությամբ, քանի որ պետք է կրկնեմ «Հովերի» կենսագրությունը։ Մեր կենսագրությունները նույնական են՚։
Ի դեպ, «Հովերը» նախորդ տարիներին նույնպես հանդես է եկել խաչատրյանական փառատոնի շրջանակներում՝ ամեն անգամ ունկնդրին մատուցելով խմբերգային երաժշտության հարուստ ներկապնակը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
5864 դիտում
09:43 20-07-2018
Նիկոլ Փաշինյանի բաց ու թափանցիկ բեմելը մանիպուլյացիոն կողմ ունի. «Իրատես»
664 դիտում
21:40 10-02-2024
Արվեստի ու գրքի մեծ փառատոն՝ մինչեւ ուշ երեկո. կայացավ Newmag Winter Fest 2024-ը
Այս բաժնից
301 դիտում
10:51 28-04-2024
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
373 դիտում
10:39 28-04-2024
Շիրակում ստեղծվել է շարժում՝ ի զորակցություն Տավուշի
319 դիտում
10:26 28-04-2024
Միևնույն է, դավաճանությունը չի ներվում․ ամեն քայլափոխի հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ Զաքարյան