Էրդողանի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով ամսական մինչև 10.550 դոլարի
Թուրքական sozcu.com կայքը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 35.295 լիրայից /9530 ԱՄՆ դոլար/ բարձրանալու է 10,7 տոկոսով;
Ամսական այն կկազմի 39071 լիրա /10,550 ԱՄՆ դոլար/, որը կլինի մաքուր աշխատավարձ։
Կայքի տվյալներով՝ փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի հաստատված նախագահականի բյուջեով և ուժի մեջ կմտնի հունվարից։
Բարձրանալու են նաև նախկին նախագահների և վարչապետների կենսաթոշակները։