5274 դիտում
21:08 23-10-2017
Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարի հետ
Հոկտեմբերի 23-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, Հայաստան-Բուլղարիա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ Իվայլո Մոսկովսկու հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց 2015թ. դեկտեմբերին Սոֆիայում կայացած միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի որոշումների իրականացման ընթացքը: Կարևորվեց համագործակցության խթանմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկման, համապատասխան գերատեսչությունների միջև գործնական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Ներկայացվեցին նոր առաջարկություններ` կապված Հայաստանի և Բուլղարիայի մի շարք քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման հետ:
Նշելով երկու երկրների առևտրատնտեսական փոխանակումների առկա ցուցանիշների ոչ բավարար մակարդակը` հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին այն հասցնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակին՝ այդ նպատակին ծառայեցնելով երկրներում առկա մեծ տնտեսական ներուժը:
Քննարկվեց Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը: Այս կապակցությամբ, նկատի ունենալով ՀՀ կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը, ինչպես նաև «5-րդ ազատություն» ծրագիրը, որ տալիս են որոշակի արտոնություններ ավիափոխադրողներին` դեսպան Սարգսյանն առաջարկեց մեկ անգամ ևս շահագրգիռ քննարկումներ իրականացնել բուլղարական ընկերությունների հետ: Նախարար Մոսկովսկին խոստացավ մանրամասն ուսումնասիրել հարցն ու ընդունելի որոշումներ գտնել ուղիղ ավիաչվերթի վերաբացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձան երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավման հարցերին, մասնավորապես՝ տարբեր ոլորտներում դեռևս 1990-ական թվականներին ստորագրված մի շարք երկկողմ փաստաթղթերի թարմացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին միջկառավարական հանձնաժողովի Երևանում նախատեսված հերթական նիստի անցկացման հետ կապված հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
4142 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ