Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրկին կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
                        Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով  «ՍՊԱՅԿ»  տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:
            ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:
 
                                    [b]  ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն  [/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

