211652_close_icon
views-count5488 դիտում article-date 13:34 22-10-2017

Մոսկվայում 20 օր առաջ ձերբակալված ընդդիմադիր Նավալնին ազատ է արձակվել

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ՝ հոկտեմբերի 22-ին, առավոտյան ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Նավալնին ձերբակալվել էր 20 օր առաջ՝ Մոսկվայում իր տան մոտ: Նա մեղադրվում էր ցույցերին մասնակցելու կոչեր անելու մեջ: [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/08/1079318/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Դաշնության տասնյակ քաղաքներում հոկտեմբերի 7-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, անցկացվել էին Ալեքսեյ Նավալնու աջակցության ցույցեր: 20 օր ազատազրկման ենթարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Նավալնու աջակցության ակցիաներ էին անցկացվել ՌԴ 26 քաղաքներում՝ Ուլան-Ուդեում, Վլադիվոստոկում, Չիտայում, Խաբարովսկում, Պերմում, Սամարայում, Իժևսկում, Օմսկում, եկատերինբուրգում, Իրկուտսկում, Նովոկուզնեցկում... Ոստիկանությունը ձերբակալել էր մոտ 300 մասնակցի, ընդ որում ամենաշատը՝ 68-ին՝ Սանկտ Պետերբուգում: Քաղաքացիական ակտիվիստ, բլոգեր Ա. Նավալնին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադրված է մասնակցել Ռուսաստանի 2018 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեր հաստատել նրա թեկնածությունը՝ իր նախկին «Աջ ուժերի միություն» կուսակցության միջոցների յուրացման մեղադրանքների պատճառով: Ակտիվիստը նշել էր, իր դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են ու պայմանավորված են զուտ քաղաքական շարժառիթներով:

Նմանատիպ նյութեր