ԱՄՆ-ի դպրոցներից մեկի դասին սևամորթ աղջկան շան վզնոց են հագցրել և լուսանկարվել
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բրիջուոթեր քաղաքում խոշոր սկանդալ է ծագել տեղի տարրական դպրոցներից մեկում, որտեղ դասի ժամանակ սևամորթ աղջկան շան վզնոց էին կապել:
Դասը վերաբերվել է 17-րդ դարի ամերիկյան պիլիգրիմների կենցաղին, երբ դասարանն ու ուսուցչուհին թեմատիկ զգեստներ են հագել և լուսանկարվել: Սակայն ծնողները լուսանկարներից մեկը ծաղրական են համարել. նրանք գտել են, որ լուսանկարում սպիտակ երեխան իր առջև ծնկի եկած սևամորթ աղջկան շան վզնոցով է պահում, և դա ռասիզմի դրսևորում են որակել:
Լուսանկարն անմիջապես մեծ աղմուկ է բարձրացրել: Դպրոցի ղեկավարությունը միջադեպի համար ներողություն է խնդրել: Սակայն երեխաների ծնողները պահանջում են ավելի խիստ պատիժ ուսուցչուհու համար: