ԱՄՆ-ում սևամորթ աղջկան գետնին տապալած ոստիկանը աշխատանքից ազատվել է
Միացյալ Նահանգներում ոստիկանը ազատվել է աշխատանքից, այն բանից հետո, երբ ինտերնետում տարածվել է մի տեսանյութ, որում վերջինը գետնին է տապալում 14-ամյա սևամորթ մի աղջկա, ինչպես նաև զենքով սպառնում նրա ընկերներին:
Միջադեպը տեղի է ունեցել Տեխաս նահանգում հասարակական լողավազանի մոտ երեկույթի ժամանակ: