211652_close_icon
views-count7777 դիտում article-date 10:06 21-10-2017

Ժնևից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»: Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշեց, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիևն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնևյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: «Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլև հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ և հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որևէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որևէ մեկն այլևս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր