211652_close_icon
views-count52948 դիտում article-date 19:26 20-10-2017

2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետևանքով հաշմանդամ դարձած 19-ամյա տղայի բուժման համար միջոցներ են անհրաժեշտ. նրա եղբայրն էլ տարիներ առաջ մանկապարտեզում է մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա հունիսի 25-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորված 19-ամյա Նարեկ Հովհաննիսյանի ընտանիքը չունի բավարար դրամական միջոցներ՝ նրան անհրաժեշտ դեղորայքային և վիրահատական միջամտություն ցույց տալու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարը տեղի էր ունեցել ժամը 20:00-ի սահմաններում, Opel մակնիշի 25 XX 225 համարանիշի ավտոմեքենան, որում եղել էին 5 հոգի, որոնցից 2 մահացել էին, Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղի վարչական տարածքում ՝«Մուշեղի ձոր» կոչվող հատվածում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Նարեկի մայրը՝ 39-ամյա Աղավնի Հովհաննիսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց. -Տղաներով գնացել էին բանակի քեֆ նշելու, և վերդառնալիս տեղի է ունեցել այդ չարաբաստիկ դեպքը: Դեպքի մասին այդքան մանրամասներ չգիտեմ, քանի որ տղաս էլ չի հիշում միչև հիմա, միայն հիշում է՝ երբ արդեն հիվանդանոցում էր: Ինքը նստած է եղել մեքենայի հետևում: Տղաս ստացել է ողնաշարի կոտրվածք, ամբողջ ողնաշարը երկաթներով հավաքել են, չի կարողանում նորմալ շարժվել, քայլել: Միայնակ մայր եմ, հիմնական աշխտանք չունեմ, մեկ-մեկ գնում եմ աման եմ լվանում, սակայն այդ գումարով անգամ չենք կարողանում սնունդի հարց լուծել, ինչ մնաց դեղորայք առնենք, կամ տան վարձը տանք: Շատ ժամանակ այնքան ուժգին ցավեր է ունենում, որ շտապօգնություն ենք կանչում, գալիս են ցավազրկողներ են սրսկում, գնում: Գնում ենք, որ երեխային թոշակ նշանակեն, գումար են ուզում: Սա իմ կյանքում արդեն երկրորդ մեծ ցավն է: 2013 թվականին Երևանի մանկապարտեզներից մեկում իմ փոքր տղան մահացավ՝ 5 տարեկան հասակում: Որպես մահվան պատճառ նշեցին, որ հացաբուլկեղենը կանգնել էր կերակրափողին և չէին հասցրել օգնություն ցույց տալ: Այժմ ես խնդրում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-որ չափով կարող են օգնություն տրամադրել որդուս՝ դեղորայքը գնելու համար, որ նա ոտքի կանգնի: Իմ միակ որդուն իսկապես օգնություն է անհրաժեշտ: Իմ մյուս որդուն կորցնելուց հետո գոնե Հայկիս կարողնամ իր նպատակին հասցնել: Ներկայացնում ենք [b]Աղավնի Հովհաննիսյանի հեռախոսահամարը՝ 098- 32- 81- 33[/b]: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/26/1070915/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel Astra G մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի վարչական տարածքում՝ «Մուշեղի ձոր» կոչվող հատվածում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր բարձրությունից գահավիժել անդունդը: Վթարի հետևանքով 20-ամյա Գևորգ Մկրտչյանը և 31-ամյա Արշակ Հայրապետյանը տեղում մահացել էին, իսկ 22-ամյա Լևոն Հարությունյանը, 21-ամյա Նարեկ Հովհաննիսյանը և 32-ամյա Ռոման Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի 1-ին խումբը, փրկարար ծառայության փոխգնդապետ Հակոբյանի գլխավորությամբ: Այնուհետև ժամանել էին նույն ջոկատի 2-րդ խումբը փրկարարական ծառայաթյան մայոր Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փրակարարները, ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների և մի քանի քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ և տիտանական աշխատանքների արդյունքում էին կարողացել թե վիրավորներին և թե մահացածներին դուրս բերել երթևեկելի գոտի, որտեղ բժիշկները, ովքեր նույնպես մեծ դժվարությամբ են հասել դեպքի վայր, քանի որ ճանապարհն անանացանելի էր և մոտ 1 կիլոմետր ոտքով են հաղթահարել, տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին և տեղափոխել հիվանդանոց: Մահացածներն ու վիրավորները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, յուրաքանչյուրը մոտ 100-150 մետր հեռավարության վրա: Դիերի տեղափոխումը փրկարարները կատարել էին մեծ դժվարությամբ՝ անգամ վտանգելով իրենց կյանքը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր