2680 դիտում
20:05 20-10-2017
Պաշտպանի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանում են Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Քեֆի եփ Բադրին և գլխավոր քարտուղար Դհիաէդդին Մուրուն: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցների ուղեկցությամբ նրանք այսօր՝ հոկտեմբերի 20-ին, այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Քրեակատարողական հիմնարկում հյուրերը ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման եղանակներին, հետևել խցի մակերերսը, լուսավորությունը, խոնավությունն ու ջերմությունը չափող հատուկ սարքերի աշխատանքին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
Հուլիս ամսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4162 դիտում
16:26 25-10-2017
Պաշտպանի աշխատակազմի փորձն ուսումնասիրող թունիսցի հյուրերն այցելել են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
721 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
619 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը