«Լեսթերի» խաղացողները դժգոհ են Շեքսպիրի պաշտոնանկությունից
Հայտնի է դարձել «Լեսթերի» խաղացողների վերաբերմունքը թիմի գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրի պաշտոնանկությանը:
Ֆուտբոլիստները խիստ դժգոհ են մնացել անգլիացի մասնագետի պաշտոնանկությունից և ակումբի ղեկավարությունից պահանջել են բացատրել, թե ինչու է այս մրցաշրջանում ԱՊԼ-ի առաջնության ընդամենը 8 տուրից հետո Շեքսպիրը հեռացվել աշխատանքից: Այս մասին հայտնել է «Լեսթերի» մարզչի օգնական Մայքլ Էփլթոնը:
Շեքսպիրը «Լեսթերը» գլխավորել էր 2017թ. մարտին: Այդ պահից ի վեր թիմը ԱՊԼ-ում վաստակել էր 29 միավոր. դա լիգայում յոթերորդ արդյունքն էր և առաջին՝ թոփ-6 ակումբներից հետո: