«Լեսթերի» խաղացողները յուրօրինակ կերպով են նշել Զատիկը` իրար գլխի ձու ջարդելով. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթերի» խաղացողները պարբերաբար հիացնում են մարզասերներին իրենց օրիգինալ հումորներով:
Զատիկի տոնի ժամանակ թիմի պաշտպան Քրիստիան Ֆուկսն ու հարձակվող Ջեյմի Վարդին ռուսական ռուլետկայի սեփական` բավական զվարճալի տարբերակն են կիրառել:
Մրցավեճի պայմանները հետևյալն էին. եղել է 6 ձու, որից 3-ը` հում, 3-ը` եփած: Հաղթում է նա, ով առաջինը իր թիմակցի գլխին կջարդեր հում ձուն: