Սթիվեն Ջերարդ. «Լեսթերի» խաղացողները անհարգալից վարքագիծ դրսևորեցին Ռանիերիի նկատմամբ
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը իր կարծիքն է հայտնել «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկության մասին:
«Կարծում եմ, որ «Լեսթերի» խաղացողները կարող էին Ռանիերիին ցուցադրել այն բնավորությունը, պայքարելու և խաղալու ցանկությունը, որը ցույց տվեցին վերջին հանդիպումներում: Այդ դեպքում, միգուցե, նրան փրկեին պաշտոնանկությունից: Սակայն նրանք դա չարեցին և անհարգալից վերաբերմունք ցույց տվեցին մարզչի հանդեպ:
Դուք խաղում եք հանուն ակումբի, այլ ոչ թե` մարզչի: Ես չեմ կարող հասկանալ նրանց վարքագիծը: Երկու շաբաթ առաջ նրանք ահավոր վատ էին աշխատում, բայց հենց Ռանիերին հեռացավ, սկսեցին պայքարել ու խաղալ այնպես, ինչպես` նախորդ տարի», ասել է Ջերարդը: