Ռանիերին հրաժարվել է Շեքսպիրի պաշտոնանկությունից հետո վերադառնալ «Լեսթեր»
«Լեսթերը» ցանկացել է Կլաուդիո Ռանիերիին վերադարձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնին:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները Քրեյգ Շեքսպիրի պաշտոնանկությունից հետո կապ են հաստատել իտալացու հետ, որը ներկայումս գլխավորում է «Նանտը»: Ռանիերին շատ չոր ու կարճ պատասխանել է. «Ոչ, շնորհակալ եմ»:
Հենց Շեքսպիրը՝ Ռանիերիի նախկին օգնականը, մարտին գլխավորեց թիմը իտալացու պաշտոնանկությունից հետո: Այժմ «Լեսթերի» գլխավոր մարզիչ է նշանակվել Կլոդ Պյուելը: