ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհայտ կորածների որոնմանն առնչվող հարցեր
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել համագործակցությունը հնարավորինս խթանելու և առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: