1362 դիտում
13:53 18-12-2020
Արման Թաթոյան ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:
Նմանատիպ նյութեր
2370 դիտում
14:39 20-10-2017
ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է անհայտ կորածների որոնմանն առնչվող հարցեր
845 դիտում
15:41 01-02-2023
Արման Թաթոյանը ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկել է հումանիտար հարցեր
2029 դիտում
21:46 17-11-2021
ՀՀ ՄԻՊ- ը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը
Այս բաժնից
637 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
751 դիտում
12:06 23-01-2025
«Արմավիր» ՔԿՀ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թաքցրել էր թմրամիջոցներ