Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հոկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում այրվել է մոտ 2500 քմ խոտածածկույթ, Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 9-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: