Աֆղանստանում թալիբները հարձակվել են ռազմաբազայի վրա. զոհվել է առնվազն 40 զինվորական
Առնվազն 40 զինվորական է սպանվել Աֆղանստանում Թալիբան» շարժման գրոհայինների իրականացրած ահաբեկչության հետևանքով, հաղորդում է Tass-ը։
Դեպքը տեղի է ունեցել երկրի Կանդագար նահանգի Մեյվանդ շրջանում, որտեղ տեղակայված է ռազմաբազաներից մեկը։
Ըստ տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչներն իրենց վարած ամենագնացները վարել են դեպի ռազմաբազան։ Վրաերթի հետևանքով մահացել է ռազմաբազայի առնվազն 40 ծառայող։
Տեղեկությունը հաստատել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը։