211652_close_icon
views-count8163 դիտում article-date 11:24 19-10-2017

ՀՀ նախագահը ԱԺ-ի ընդունած օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջև շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նմանատիպ նյութեր