211652_close_icon
views-count6849 դիտում article-date 14:41 18-10-2017

Գեներալ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը՝ հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մեր ժողովրդին, հայոց բանակին եւ հատկապես հրետանավորներին հրթիռահրետանային զորքերի օրվա կապակցությամբ։ ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձեւավորվում էին նաեւ հրթիռահրետանային ստորաբաժանումները։ Այս կառույցների ստեղծումն իմ աչքի առաջ է եղել։ Առաջիններից մեկը հենց մեր 5-րդ բրիգադում ստեղծեցինք հրետանավորների ստորաբաժանում, ինչը կարեւոր դեր ու նշանակություն ունեցավ մեր հաղթանակներում։ Առհասարակ, հրետանավորներն անուրանալի ավանդ ունեն հայրենի սահմանների պաշտպանության, ազատագրման, Արցախի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման գործում։ 1989-94 թվականների պատերազմի գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր էր խաղում, որպեսզի կարողանանք ռազմաճակատի տարբեր հատվածներում կրակային առավելություն ստանալ թշնամու նկատմամբ։ Այստեղ հատկապես հարկավոր է մատնանշել մեր հրետանավորների պրոֆեսիոնալիզմն ու անմնացորդ նվիրվածությունը հայ ազգին, հայրենիքին, պետությանը։ Հրետանին եւ մեր քաջ հրետանավորները որոշիչ մասնակցություն ունեցան նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, ադրբեջանցիների ախորժակը զսպելու տեսանկյունից։ Հրետանային սպառազինությունների համալրումն ու կատարելագործումը, այս ոլորտի մասնագետ կադրերի պատրաստումը մեր պետության համար անչափ կարեւոր են։ Եվս անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, մեր արծի՛վ հրետանավորներ։ Ձեզ մաղթում եմ երջանկություն, առողջություն, հաջողություններ, արիություն, մեր երկրին՝ խաղաղություն»։

Նմանատիպ նյութեր