211652_close_icon
views-count2878 դիտում article-date 22:23 17-10-2017

Երևանի քաղաքապետարանը կհյուրընկալի «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ-միջոցառումը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, ինչպես նաև «Խելացի Երևան» հանձնաժողովին հանձնարարել է նախապատրաստվել հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայանալիք «Սմարթ Երևան Հեքըթոն» ծրագրավորման և նախագծային մրցույթ- միջոցառմանը, որի շրջանակում Երևանի երիտասարդ ծրագրավորողները 24 ժամվա ընթացքում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ կազմելու են ծրագրավորման նախագծեր, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, զարգացմանն ու բարելավմանը:

Նմանատիպ նյութեր