211652_close_icon
views-count1402 դիտում article-date 23:15 18-07-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» հիմնադրամի ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» (ICPC) հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը բարձր է գնահատել ICPC գործունեությունը, որը նպաստում է ծրագրավորման ոլորտում ուսանողների զարգացմանը, տաղանդների բացահայտմանը:

«Հայաստանը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակ ունենալով մեր երկիրը դարձնել տեխնոլոգիական երկիր: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի իսկապես այս ճյուղը դառնա մեր տնտեսության լոկոմոտիվը: Վերջին չորս տարիների վիճակագրական թվերը ապացուցում են, որ մեր նպատակին հասնելը իրականություն է դառնում»,- նշել է նախագահը:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման շուրջ:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ վերջին տարիներին Հայաստանը բավական մեծ փորձ է կուտակել տարբեր մակարդակի միջազգային միջոցառումների կազմակերպման հարցում և լիովին պատրաստակամ է հնարավորության դեպքում իրականացնել ոլորտային կարևոր օլիմպիադայի անցկացումը մեր երկրում:

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիական ոլորտում ընթացող զարգացումների և առկա ընդհանուր իրադրության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր