Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև. սպասվում է հանդիպում՝ Ալիևի հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայանալու է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին Twitter–ի իր էջում հայտնլ է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի է ունենալու հանդիպում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում։
[img]http://shamshyan.com/ups/images/0702122001508146374560587.jpg[/img]