Ինդոնեզիայի առաջնությունում դարպասապահը մահացել է թիմակցի հետ բախվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի առաջնության «Պերսելա»-«Սեմեն» (2:0) հանդիպման ժամանակ:
Դաշտի տերերի դարպասապահ Խոյրուլ Խուդան թիմակցի հետ բախումից հետո կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
Միջադեպից հետո 38-ամյա դարպասապահին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է գլխի և պարանոցի լուրջ վնասվածքներից: