Ուշադրություն. Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում. ՀՀ ԱԻՆ
[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ:
Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում:
Հանրապետության տարածքում`[/color]
Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա:
[img]http://shamshyan.com/ups/images/0462879001508065957296398.jpg[/img]
[color=#CC0000]
Երևան քաղաքում՝[/color]
Հոկտեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0740940001508065970371993.jpg[/img]