7706 դիտում
15:56 14-10-2017
Ադրբեջանում կալանավորված ընդդիմադիր ակտիվիստին հոգեբուժարան են տարել
Ադրբեջանի Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ֆիզուլի Հուսեյնովին ընդդիմության հոտեմբերի 7-ի հանրահավաքի նախօրեին կալանավորելուց հետո հոգեբուժարան են տարել: Այս մասին Turan-ին հայտնել է նրա փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը:
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 13-ի օրվա առաջին կեսին Բաքվի Վերաքննիչ դատարանում Ազգային ճակատի 4 ակտիվիստների բողոքներն էին քննվում, այդ թվում՝ Հուսեյնովի: Փաստաբանը նրա վարքում ոչ մի տարօրինակ բան չի նկատել, բայց քանի որ Հուսեյնովը հոկտեմբերի 6-ից հացադուլ է անում, թույլ եւ գունատ է եղել:
Ակտիվիստների բողոքները մերժվել են եւ նրանց նորից մեկուսարան են տարել: Օրվա երկրոդ կեսին Հուսեյնովը զանգել է ծնողներին եւ հայտնել, որ իրենՄաշթագ գյուղի հոգեբուժարան են տարել:
«Այսօր առավոտյան արդեն մեկուսարանից զանգել են նրա տուն եւ ասել, որ Հուսեյնովի բերանից փրփուր է գալիս եւ որ ծնողները համոզեն նրան դադարեցնել հացադուլը», - սաել է փաստաբանը:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
20:30 01-02-2014
Կիևում այրել են «Եվրամայդանի» ակտիվիստին ձերբակալելու հրաման տված դատավորի ավտոմեքենան
1776 դիտում
23:14 16-01-2015
Մոսկվայում ձերբակալել են Charlie Hebdo-ին սատարող ակտիվիստին
3857 դիտում
09:21 23-04-2016
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված Արթուր Միհրանյանին տեղափոխել են հոգեբուժարան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
904 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար
1021 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
820 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել