Կալիֆորնիայում հեպատիտ Ա-ի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել.
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ղեկավար Ջերրի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել նահանգում՝ կապված հեպատիտ Ա-ի համաճարակի բռնկման պատճառով։ Այդ մասին նշված է նահանգային կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն։
Վարակվածների մեծ մասը հիմնականում անօթևաններն են ու թմրամոլները։ Ներկա դրությամբ հիվանդությունից մահացել է 18 մարդ։
Նշվում է, որ հեպատիտ Ա.-ի այս բռնկումը վերջին 22 տարիներին արձանագրված ամենամեծ տարածումն է։