211652_close_icon
views-count9195 դիտում article-date 10:22 14-10-2017

Գլուխները պատով են տալիս, չկա նման բան, ըտենց հարցեր էլ ինձ չտաս. ԱԺ պատգամավոր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տպագիր մամուլը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սպիտակի նախկին քաղաքապետ, ներկայում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը երկու բնակարան է գնել և նվիրել աղջիկներին: Սրան զուգահեռ ԱԺ լրատվության վարչությունը պատասխանելով armtimes.com-ի գրավոր հարցմանը նշել էր, որ Վանիկ Ասատրյանը ևս դիմել է կառույցին բնակարանի վարձի 100 հազար դրամի փոխհատուցման խնդրանքով: Armtimes.com-ն այսօր ԱԺ-ում Վանիկ Ասատրյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս բնակարան է ձեռք բերել և որտե՞ղ է վարձել ԱԺ-ից ստացած փողերով տունը: [b]-Պարոն Ասատրյան, ԱԺ-ը ցուցակ էր հրապարակել, որտեղ այն պատգամավորների անուններն էր ներառված, ովքեր դիմել էին կառույցին՝ բնակարանի վարձի փոխհատուցման համար:[/b] -Ես իմ աղետյալ քաղաքի` Սպիտակի հետ կապված կառավարությանը հարց եմ ուղղել, ինչու՞ այդ մասին ինձ հարց չես տալիս: Վանաձորում աշխատավարձ չեն տալիս, խի՞ դրա մասին բարձրաձայնած հարցիցս չես հարցնում: Ինչի՞ համար ես պարտադիր այդ հարցը տալիս: Ես իմ օրենքից օգտվել եմ, ես չեմ կարա ամեն օր Սպիտակից գնամ, գամ և ձմեռն էլ չեմ կարա վթարի ենթարկվեմ: Չի կարելի ինձ նման հարցեր տալ, էլ հարց չտաս, չեմ պատասխանի: [b]-Մամուլը գրել է, որ երկու բնակարան եք գնել և նվիրել ձեր աղջիկներին...[/b] -Գլուխները պատով են տալիս, չկա նման բան: Ես դատի եմ տալու, հերքելու եմ: Իմ ժողովուրդն ինձ լավ գիտի, չարաչար սխալվում են: Ըտենց հարցեր էլ ինձ չտաս: [b]-Ուզում եք ասել, որ ֆինանսական խնդիրներ ունե՞ք:[/b] -Այո: [b]-Պատգամավորի աշխատավարձը 650 հազար է...[/b] -Կարող ա գողանու՞մ եմ, աշխատավարձ է՝ ստանում եմ: Ինձնից ի՞նչ ես ուզում: Ես լավ եմ արել, ինձ օրենքով տրված իրավունքից օգտվել եմ և վարձ եմ ուզել: Ինչ մնում է բնակարան գնելուն` ապացուցի: [b]-Դուք Սպիտակում ի՞նչ տուն ունեք: Առանձնատու՞ն է:[/b] -Տուն ունեմ, բա հո դրսումը չեմ մնալու: [b]-Իսկ Երևանում բնակարանը որտե՞ղ եք վարձել, որքա՞ն եք վճարում:[/b] -Բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայում: Վարձալակությունը 140 հազար դրամ է: [b]-40 հազար ավելացնելը ձեզ համար խնդիր չէ՞:[/b] -Ի՞նչ գիտես, որ խնդիր չէ: Ի՞նչ գիտես ինչ ֆինանսական խնդիրներ ունեմ: 100 տոկոսով բնակարան եմ կորցրել երկրաշարժին, 8 տարի է, որ ֆաբրիկաս չի աշխատում, վարկերի, տոկոսների տակ եմ: Ինչ ես ասում, թե տուն եմ առել: Ես գիտեմ, թե ով է պատվիրել այդ հոդվածը: [b]-Ո՞վ է պատվիրատուն:[/b] -Դա իմ գործն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր