211652_close_icon
views-count3901 դիտում article-date 14:37 21-04-2022

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան․ Tert.am

Իմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Գրում է Tert.am-ը։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու masin իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր