211652_close_icon
views-count4390 դիտում article-date 14:10 13-10-2017

Քենի Դալգլիշ. «ՄՅՈւ»-ի հետ խաղում Կլոպին միայն հաղթանակը կբավարարի

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ կարծիք է հայտնել ԱՊԼ-ի 8-րդ տուրում կայանալիք «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին: «Վստահ եմ, որ Մոուրինյոն զգույշ կխաղա, քանի որ դա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին խաղն է լինելու թոփ-6 թիմերից մեկի դեմ: Հենց նման խաղերում կարող է կանխորոշվել տիտղոսի ճակատագիրը: Մոուրինյոն գիտի հաղթելու ճանապարհները: Եվ եթե նա գտնում է, որ լավագույն միջոցը սեփական կիսադաշտում փակվելն է, ապա դա նրա գործն է: Իսկ ահա Կլոպը բացարձակ այլ մարտավարություն կընտրի: Ոչ-ոքին նրան պետք չէ, նրան կբավարարի միայն հաղթանակը: Դա այն է, ինչ պետք է խաղացողներին ու երկրպագուներին: Հենց դրա համար է՝ մեծ հաշվով, «Լիվերպուլը» հրավիրել է Կլոպին: Վստահ եմ, որ երկրպագուները ավելի քան գոհ են Կլոպի աշխատանքից և ցանկանում են, որպեսզի նա շարունակի գործել նույն հարձակողական ոճով», ասել է Դալգլիշը: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:

Նմանատիպ նյութեր