211652_close_icon
views-count9817 դիտում article-date 23:08 30-11-2016

Զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը. մասնագետներ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը հանդիպել են «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանին, ՀԿ անդամներին և շահառուներին: Վերջիններս ներկայացրել են իրենց անհանգստությունը զիպրեքսա դեղի 2017 թվականին հասանելիության և «Նորք» հոգեբուժական կենտրոնում առաջին փսիխոտիկ էպիզոդի բուժման ծրագրի շարունակականության վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները հայտնել են, որ զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը: Ներկայումս իրականացվում է ծրագրի առողջապահական և սոցիալական ցուցանիշների վերլուծություն։ Ծրագրի արդյունավետության գնահատում կատարելուց հետո, որը կամփոփվի մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ, ՀՀ առողջապահության նախարարին կներկայացվեն հետագա քայլերի առաջարկներ: Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի անդամներին առաջարկվել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել շահառուների հասարակությանը ինտեգրման մասին, ինչպես նաև մասնակից դառնալ իրականացվող աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր