211652_close_icon
views-count7934 դիտում article-date 13:51 14-03-2018

Ալի Մաքոյստ. Պոգբան գերագնահատված է. «ՄՅՈւ»-«Սևիլյա» խաղում միայն մի խաղացող արժեր 90 մլն ֆունտ՝ Նզոնզին

Շոտլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ալի Մաքոյստը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Սևիլյայից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/14/1091300/]պարտությունը[/url] (1:2): «Սա եվրագավաթներում անգլիական թիմի ամենահիասթափեցնող խաղն էր, որ ես տեսել եմ վերջին տարիներին: Ես այդպես էլ չհասկացա, թե որն էր «Մանչեսթեր Յունայթեդի» պլանն այդ խաղում, նրանք «Սևիլյայի» վրա ճնշում չէին գործադրում այնքան ժամանակ, մինչև գոլ բաց չթողեցին: Ինչ վերաբերում էր Պոգբային, ապա եթե ես փոխարինման դուրս գայի, ապա ջանք չէի խնայի՝ ցույց տալու, թե ինչի հաշվին կարելի է հաղթել խաղում: Սակայն նա շատ ալարկոտ տեքս ուներ և վատ խաղաց: Այդ խաղով, կարծում եմ, դժվար է ավելի գերագնահատված ֆուտբոլիստի նշել: Նրա ինքնազոհողությունն ու մանկունյանցիներին օգուտ բերելու ունակությունը հարցեր են առաջացնում: Բայց պետք չէ պարտության ամբողջ մեղքը միայն Պոգբայի վրա գցել: Եթե խաղադաշտում կար 90 մլն ֆունտ արժողությամբ խաղացող, ապա դա Նզոնզին էր: Նա ֆանտաստիկ խաղաց», ասել է շոտլանդացին:

Նմանատիպ նյութեր