211652_close_icon
views-count9565 դիտում article-date 10:26 13-10-2017

«Ինձ էլ էին շատ բան խոստացել». Արա Աբրահամյանը՝ վարչապետին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երևանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։ Ի պատասխան Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում և միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաև Միացյալ Նահանգներում և մի քանի այլ ծրագրեր ևս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։ Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր