73323 դիտում
18:03 12-10-2017
Աջ ղեկով մեքենաները թող տանեն, Հայաստանից դուրս վաճառեն. Տրանսպորտի նախարար
«Աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին դեռևս որևէ հստակ որոշում չկա, քննարկումներ են ընթանում»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ինքը փորձել է վարել աջ ղեկով մեքենա, չի կարողացել, անհարմար է: Հայաստանում աջակողման երթևեկություն է և, ըստ նախարարի, պետք է շահագործվեն միայն ձեխ ղեկով մեքենաներ:
Դիտարկմանը, թե երբ են շրջանառությունից դուրս են բերվելու աջ ղեկով մեքենաները և արդյոք, աջ ղեկով մեքենա ունեցողները փաստի առաջ չեն կանգնի, նախարարը պատասխանեց. «Ժամանակ կտրամադրվի: Կարող է 10 տարի, 20 տարի, կարող է 50 տարի ժամանակ տանք: Թող տանեն Հայաստանից դուրս վաճառեն այդ մեքենաները»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելելուց հետո ձախ ղեկով մեքենաները կթանկանան:
«Պետությունը հսկողություն կիրականացնի, որպեսզի արհեստական թանկացում չլինի»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ 2025թ.-ից Եվրասիական համաձայնագրերն ուժի մեջ են մտնելու, և Հայաստանը, որպես աջակողյան երթևեկության երկիր, պարտավոր է մինչ այդ լուծել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու խնդիրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
379 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
409 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
367 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ