ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությոնից, նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգային հարցեր և կստորագրվեն համաձայնեցված փաստաթղթեր։