4728 դիտում
22:56 11-10-2017
Կատալոնիայի կառավարության ղեկավարը կոչ է արել մեղմել լարվածությունը Մադրիդի հետ հարաբերություններում
Կատալոնիայի կառավարության ղեկավարը հոկտեմբերի 10-ին կոչ է արել մեղմել լարվածությունը Մադրիդի հետ հարաբերություններում, որն առաջացել է Իսպանիայի այդ հարուստ հյուսիս-արևելյան շրջանի անկախության ձգտման արդյունքում, հաղորդում է Reuters-ը:
Կատալոնիան Իսպանիայի կազմում ինքնավար շրջան է՝ 7,5մլն բնակչությամբ: 2017թ-ի հոկտեմբերի 1-ին այստեղ անկախության մասին հանրաքվե անցկացվեց: Իսպանիայի իշխանություններն այն ապօրինի անվանեցին և փորձում էին կանխել քվեարկությունը: Դա վերաճեց ոստիկանության հետ զանգվածային բախումների, տուժեց ավելի քան 800 մարդ:
Հանրաքվեն այնուամենայնիվ հաջողվեց անցկացնել, և մասնակիցների 90%-ը կողմ քվեարկեց Իսպանիայի կազմից դուրս գալուն: Սակայն Կատալոնիայի կառավարությունը խոստովանեց, որ հանրաքվեին մասնակցել է ինքնավարության բնակչության միայն 43%-ը:
Ողջ աշխարհն անհանգիստ սպասում էր, որ երեքշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կատալոնիայի ղեկավար Կարլոս Պյուջեմոնտը խորհրդարանին կառաջարկի քվեարկել անկախության մասին հռչակագրի իրականացման հարցով: Դա կարող էր իրավիճակն Իսպանիայում տանել անկանխատեսելի ուղով: Իսպանական կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ անկախության միակողմանի հռչակումն ապօրինի է լինելու և նախազգուշացնում էր, որ այդ դեպքում գործողություններ կձեռնարկի «օրենքի և ժողովրդավարության» վերականգնման համար:
Սակայն Պյուջեմոնտն այնուամենայնիվ որոշեց հետաձգել խորհրդարանի քվեարկությունը:
«Չնայած մեր բոլոր վեճերին և տարաձայնություններին՝ մենք մի ժողովուրդ ենք, – հայտարարեց Կարլոս Պյուջեմոնտը՝ ելույթ ունենալով Բարսելոնի խորհրդարանում: – Ժողովուրդը մեզ Կատալոլնիայի տարածքում հանրապետության տեսքով անկախ պետություն ստեղծելու մանդատ է տվել: Սակայն ես առաջարկում եմ կասեցնել դրա իրագործումն ու բանակցություններ անցկացնել համաձայնեցված որոշման հասնելու նպատակով»:
Իսպանինայի վարչապետ Մարիանո Ռախոյն ի պատասխան Պյուջեմոնտի հայտարարության ասել է, որ Կատալոնիայի առաջնորդների հետ բանակցություններ չի սկսի, մինչև նրանք չհրաժարվեն անկախ պետություն ստեղծելու պլաններից:
Ա Ավելի վաղ Եվրախորհրդարանն աննախադեպ միասնականություն ցուցաբերեց Կատալոնիայի հարցում:
Մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 4-ին, եվրապատգամավորներն այդ թեայով դեբատներ անցկացրին, որոնց ընթացքում առանց բացառության գրեթե բոլորը հանրաքվեն հակաօրինական անվանեցին: Այդիպիսի արդյունքը շատ հազվադեպ երևույթ է Եվրախորհրդարանի համար, որում միավորված են իրարամերժ քաղաքական գաղափարների ներկայացուցիչներ՝ պահպանողականներ, սոցիալիստներ, լիբերալներ, ձախեր, աջեր, «կանաչներ» և ազգայնականներ-եվրասկեպտիկներ:
Անգամ այնպիսի պատգամավորներ, ինչպիսին է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարին Լը Պենը, որոնք պարբերաբար դեմ են հանդես գալիս Եվրամիությանը և մեղադրում այն ազգերի անհատականության ոչնչացման համար, չաջակցեցին կատալոնյան անջատողականներին: Դեբատների ընթացքում քիչ թե շատ միասնական կարծիք հնչեց այն մասին, որ Կատալոնիայի ղեկավարներն օգտվել են Մադրիդի քաղաքականությունից բնակչության դժգոհությունից իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար և անպատասխանատու կերպով իրենց քաղաքացիներին գցել են ոստիկանական մահակների տակ:
Ընդ որում, դեբատների բոլոր մասննակիցները քննադատել են իսպանական ոստիկանության գործողությունները՝ դրանք անվանելով իսպանական կառավարության կողմից «ուժի անհամաչափ կիրառում»:
REUTERS/Enrique Calvo
Դեբաբտների բոլոր մասնակիցները համաձայնել են, որ Մադրիդի և Բարսելոնի միջև կոնֆլիկտի լուծման միակ ճանապարհը պետք է երկու կողմերի քաղաքական երկխոսությունը լինի, հնարավոր է, Բրյուսելի միջնորդությամբ: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը խնդիրն այսպես է ձևակերպել:
«Կարելի է պայքարել օրենքի փոփոխության համար, սակայն չի կարելի անտեսել այն»:
Եվս մեկ կարևոր մեջբերում այդ նիստից պատկանում է Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերխոֆստադտին: «Քաղաքականությունում փոխզիջումն ամոթալի չէ», – ասել է Վերխոֆստադտը, որն անջատողականության աջակցության սեփական փորձն ունի:
Նա հիշեցրել է իր հայրենիք Ֆլանդրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը: Այստեղ անջատողական տրամադրությունները նույնպես ակտիվ են, սակայն երկար և բարդ բանակցությունների արդյունքում կողմերը հասել են փոխզիջման, և Ֆլանդրիան միասնական Բելգիայի մաս է շարունակում կազմել:
«Աշխարհում ոչ թե պետություններ, այլ մարդիկ են ապրում: Նրանք պետություններ են ստեղծում, որպեսզի դրանցում հարմար լինի ապրել», – ասել է նա:
[url=https://jam-news.net/?p=63595&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
659 դիտում
13:20 21-01-2023
ԱՄՆ և Չինաստանի հարաբերություններում լարվածությունը որոշ չափով թուլացել է․ Բլինքեն
3228 դիտում
20:42 13-09-2017
Իսպանիայի թագավորը Կատալոնիայի իշխանություններին Սահմանադրությունն ու օրենքները հարգելու կոչ է արել
4920 դիտում
23:56 27-06-2018
Եվրախորհրդի նախագահը կոչ է արել պատրաստվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում վատագույն սցենարներին
Այս բաժնից
964 դիտում
14:29 22-11-2024
Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
4099 դիտում
12:24 22-11-2024
Ամիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
1261 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ