211652_close_icon
views-count3294 դիտում article-date 21:21 09-10-2017

ՀՀ ԱԻՆ-ը և Համաշխարհային բանկը միասին կիրականացնեն աղետների կառավարման ծրագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (Armenia National Disaster Risk Management Program) շրջանակներում ընդունեց Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության առաքելության ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման մասնագետ և առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դուբեի գլխավորությամբ: Հանդիպման ընթցաքում քննարկվեցին «Աղետների ռիսկի կառավարման» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձան քիմիական թափոնների պահպանման և վերացման գործընթացում Համաշխարհային բանկի տեխնիկական և խորհրդատվական օժանդակության հնարավորություններին, ինչպես նաև՝ ընդգծվեց ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունների արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման կարևորությունները: Իր խոսքում նախարարը շեշտեց, որ այս ուղղությունների արդիականացումն ու զարգացումը անկյունաքարային նշանակություն ունի աղետների ռիսկի նվազեցման և հետևապես բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման հարցում: Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում մարզային և համայնքային մակարդակներում աղետների ռիսկի մոնիթորինգի և գնահատման թվային համակարգի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր