211652_close_icon
views-count2383 դիտում article-date 17:52 09-10-2017

Ընդլայնվում է ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի համագործակցութունը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեռ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կիազմակերպման հարցերում: Կողմերը կարևորեցին համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունըՎրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Համագործակցության խորացման համատեքստում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր