Սաուդյան Արաբիայի թագավորը Մոսկվայում զարմացրել է իր շքեղ շարասյունով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 5-8-ը Մոսկվայում պաշտոնական այցով Սաուդյան թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին քաղաքաբնակներին զարմացրել է իր մեծ շարասյունով, որն անցել է Մոսկվայի մի շարք փողոցներով:
Թագավորին ուղեկցել է 23 ավտոմեքենայից բաղկացած շարասյուն, որոնց թվում եղել են 7 Brabus մակնիշի ամենագնացներ, 6 շքեղ սեդան:
Թագավորական՝ 23 մեքենայից բաղկացած շարասյան ուղեկցել են ոստիկանության 3 մեքենա, 11 մոտոցիկլետ: Ընդհանուր առմամբ՝ 37 տրանսպորտային միջոց: