211652_close_icon
views-count28861 դիտում article-date 13:54 08-10-2017

Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձգի հյուրանոցային համարում գրություն են հայտնաբերել

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձգի հյուրանոցային համարում ոստիկանները գրություն են հայտնաբերել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների տվյալները: Աղբյուրի տեղեկություններով՝ գտնված գրության մեջ մարդասպանը կատարել է տեխնիկական հաշվարկներ, որոնք հնարավորություն կտային նրան հնարավորինս շատ մարդ սպանել: Հրաձիգը թղթի վրա գրանցել էր իր գտնվելու վայրի բարձրությունն ու հեռավորությունն ու փորձել հաշվարկել, թե որ դիրքից ավելի հարմար կլինի հնարավորինս շատ մարդ սպանել: Հիշեցնենք, որ Լաս Վեգասում 64-ամյա թոշակառուն 32-րդ հարկում գտնվող հյուրանոցային համարից կրակել էր երաժշտական փառատոնի հասդիսատեի ուղղությամբ՝ սպանելով մոտ 60 հոգու: Կային հարյուրավոր վիրավորներ:

Նմանատիպ նյութեր