1585 դիտում
14:04 30-01-2015
Delta Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լաս-Վեգասում
Delta Airlines ավիաընկերության MD-90 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս-Վեգաս քաղաքում:
Ըստ լրատվամիջոցների, ինքնաթիռի օդաչուն մինչ վայրեջքային գոտի մտնելը մի քանի րոպեով դուրս է եկել ղեկավարման խցիկից, սակայն չի կարողացել վերադառնալ, քանի որ դռները արգելափակվել են: Երկրորդ օդաչուն հայտարարել է արտակարգ դրություն, և ինքնաթիռը մեկ օդաչուով բարեհաջող վայրէջք է կատարել «Մակկարան» օդանավակայանում:
Ինքնաթիռի 168 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Ըստ «Մակկարան» օդանավակայանի ներկայացուցիչների քաղաքացիական օդանավերը հնարավոր է վայրէջք կատարել մեկ օդաչուի օգնությամբ: Հայտնի է նաև, որ ինքնաթիռի անձնակազմը պատրաստ է եղել նման իրավիճակի, քանի որ երկրորդ օդաչուն բավականին փորձառու է եղել՝ միայնակ վայրէջք կատարելու համար:
Նմանատիպ նյութեր
3412 դիտում
11:56 06-03-2015
Delta Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու-Յորքի օդանավակայանում. ֆոտոշարք. տեսանյութ
2284 դիտում
13:25 18-03-2014
ԱՄՆ֊ում United Airlines֊ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
1950 դիտում
16:21 10-03-2015
Hong Kong Airlines-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում ռումբ լինելու կասկածանքով
Այս բաժնից
916 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
823 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
889 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է