211652_close_icon
views-count2352 դիտում article-date 11:40 01-08-2021

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Օգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

ԱԻՆ

Նմանատիպ նյութեր